Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Չիայի սերմերի օգտակար հատկությունները. tert.am

Չիայի սերմերի օգտակար հատկությունները. tert.am

Չիայի սերմի բուժիչ հատկությունները բազմաթիվ են, որոնցից մի քանիսը հատկապես նշանակալի են: Ինչպես գրում է Healthy Life Tricks-ը` Չիայի սերմը, թեև այդքան էլ հայտնի ու տարածված չէ, սակայն դրա օգտակար հատկությունների մասին տեղյակ լինելու դեպքում այն կդառնա սննդակարգի անբաժան մասը: Չնայած փոքր չափերին` այն  սպիտակուցների, օմեգա-3 ճարպաթթուների, բջջանյութի և  հակաօքսիդանտների իսկական աղբյուր է:

Հակաօքսիդանտներ
Չիայի սերմը հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք օգնում են օրգանիզմին պայքարել  վնասակար ազատ ռադիկալների դեմ: Այն օրգանիզմը պաշտպանում է բջջային մակարդակով և անգամ նպաստում քաղցկեղի դեմ պայքարում: Այս սերմը կարելի է ավելացնել ապուրներին կամ աղցաններին: Այն կարելի է նաև հում վիճակում ուտել:

Մարսողության բարելավում
Չիայի սերմն օգնում է մարսողության կարգավորմանը, որը դրականորեն է ազդում առողջության վրա: Այն հարուստ է մանրաթելերով և մեկ բաժինը` մոտ 10 գրամ, բավական է, որ բավարարի մանրաթելի օրական  անհրաժեշտ չափաբաժնի 40 տոկոսը:

Սպիտակուցներ մկանների համար
Այս սերմը ապահովում է օրգանիզմին անհրաժեշտ բուսական սպիտակուցների պաշարը: Օրական 100 գրամ սերմը լրացնում է սպիտակուցի ամբողջ քանակը:

Օմեգա-3 ճարպաթթուներ
Այն պարունակում է օմեգա-3 ճարպաթթուներ, որոնք տարբեր են սաղմոնում և այլ ձկներում առկա օմեգա-3-ից: Այդ ճարպաթթուներն իջեցնում են արյան մեջ խոլեսթերինի մակարդակը, բարելավում  սրտի աշխատանքը, օգնում ընկճախտի և տրամադրության անկման դեպքում։

Ճարպաթթուները նպաստում են ուղեղի նորմալ աշխատանքին և լավ են անդրադառնում մաշկի վրա։

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. froliva.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ